1410 դիտում
21:56 14-06-2020
Արա Շիրինյան. Առաջին ալիքի եթերը չի ձևախեղվի՝ հարմարվելով գովազդին
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաղվանից Առաջին ալիքը սկսում է գովազդ ցուցադրել։ Հանրային հեռարձակողին գովազդի իրավունք վերադարձնելու որոշումը պայմանավորված չէ հեռուստաընկերության կարիքներով կամ պետական բյուջեն խնայելու ցանկությամբ, թեև երկուսն էլ կարող էին հիմնավոր պատճառ լինել։ Այս քայլը թելադրված է հեռուստագովազդի շուկայում արդար մրցակցության պայմաններ ձևավորելու անհրաժեշտությամբ։ Ոլորտը պետք է ազատել մենաշնորհից, ստեղծել այլընտրանք և զարգացնել տնտեսավարման նոր հարաբերություններ։ Արդյունքում կշահեն հեռուստագովազդի շուկայի բոլոր մասնակիցները։
Իսկ մինչ այդ Առաջին ալիքի տարբերվող լսարանը՝ հեռուստադիտման իր նախասիրություններով, անպայման ազդեցություն կունենա գովազդային ուղերձների որակի, ապրանքների և ծառայությունների հանրայնացման մշակույթի վրա։ Հույս ունենք, որ մեր եթերում կհայտնվեն նոր գովազդատուներ ի դեմս ազգային ապրանքանիշերի (բրենդերի), նոր որակի հոլովակներ՝ հագեցած ոչ միայն առևտրային, այլև սոցիալական բաղադրիչով։
Հասկանալի է՝ հեռուստադիտողի համար գովազդն այնքան էլ հաճելի չէ, բայց համաձայնեք, որ այն նորություն չի եթերում։ Չմոռանանք նաև, որ գովազդը տնտեսության մաս է, արտադրության ավարտական փուլը, և բազմաթիվ ձեռնարկություններ առանց գովազդի չեն կարող վաճառել իրենց ապրանքը կամ ծառայությունը։
Ուզում եմ հավաստիացնել, որ Առաջին ալիքի եթերը չի ձևախեղվի՝ հարմարվելով գովազդին։ Հաղորդումները, եզակի բացառություններով, չեն ընդհատվի գովազդով։ Եվ իհարկե, Հանրայինը զերծ կմնա անցանկալի գործունեությունների գովազդից, կառչուն կամ սևեռուն հոլովակներից։
Հ․Գ․ Չմոռանամ ասել, որ Առաջին ալիքի գովազդային ընդմիջմանը թեյ կամ սուրճ պատրաստելու համար դուք կունենաք ընդամենը 2,5 րոպե ժամանակ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5065 դիտում
10:54 10-10-2018
Մեղադրել գործարարին, որ նա հոգ է տանում իր բիզնեսի մասին՝ հարմարվելով ցանկացած իշխանության, արդարացի չէ․ «Առավոտ»
41524 դիտում
21:31 08-05-2018
Նիկոլ Փաշինյանի առաջին ուղիղ եթերը Բաղրամյան 26-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1075 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1120 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
838 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան