1156 դիտում
17:55 30-03-2023
Ասում են՝ վարչապետն «Առաջին ալիքից» ոչ ոքի հեռացնելու լիազորություն չունի, բայց Պետրոս Ղազարյանը կարող է հիշել, երբ 2019-ին իմ եթերը «հրաշքով» չեղարկվեց․ Արսեն Ջուլֆալակյան
Պետրոս Ղազարյանը Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցում ասում է, որ «վարչապետն Առաջին ալիքից ոչ մեկին հեռացնելու լիազորություն չունի…»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:
«Իհարկե, գեղեցիկ խոսքեր են մի երկրի համար, որտեղ հակաիշխանական «լայքի», առավել ևս՝ գրառման համար մարդկանց գործից հանում են…
Բայց վերադառնանք մեր թեմային:
Պետրոսը մեղմ ասած ազնիվ չէ: Մանիպուլյացիաների մասին չեմ էլ խոսում. վաղուց նորություն չէ:
Վստահ եմ, կկարդա գրառումս և կվերհիշի՝ քանի զանգ է եղել նրան միայն իմ մասով…
Օրինակ՝ 2019թ փետրվար-մարտ ամսին, երբ իմ՝ եթեր մտնելուց 10 րոպե առաջ, «հրաշքով» չեղարկվեց այն: ԱԺ իշխանական պատգամավորին զրկեցին կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախապես ֆիքսած եթեր/հարցազրույցից, քանի որ մոտեցումը տարբերվում էր իշխանության որդեգրած գծից (հայկական պառլամենտարիզմ...):
Կամ, օրինակ 2020թ. սեպտեմբերին, երբ, նայելով աչքերիս մեջ, խոստացավ և այդպես էլ չհրավիրեց եթեր (ԿԳՄՍ-ի և մանդատս վայր դնելու թեմայով):
Կարող է հիշել ավելի թարմ՝ 2022թ-ի դեկտեմբերին իմ մասնակցությամբ հանրայինով եթեր գնացած հաղորդման պատմությունը...
Պնդում եմ, որ բոլոր դեպքերում եղել են զանգեր ՔՊ իշխանական վերնախավից:
Իսկ եթե այդպես չէ, հանրայինում զանգով մարդկանց չեն հեռացնում գործից «սխալ հյուրերի» համար և գոյություն չունի persona non grata -րի ցուցակ, ապա ակնկալում եմ վաղուց խոստացված հրավերի ի կատար ածում: Հուսամ, դրա գինը չի լինի Պետրոսին գործից ազատելը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր
15951 դիտում
19:50 18-04-2020
Կորոնավիրուսի պանդեմիայի առաջին ալիքից հետո աշխարհում կարող են ներդնել «իմունային անձնագրեր»՝ սահմանն անցնելու համար
Այս բաժնից
943 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին