211652_close_icon
views-count944 դիտում article-date 11:36 15-06-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել ամենայն բարիք: «Ձեր ղեկավարությամբ կատարված խիզախ քայլերի շնորհիվ Չինաստանն էական առաջընթաց արձանագրեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և կայուն կերպով շարժվում է տնտեսության վերականգնման ճանապարհով՝ օժանդակություն ցուցաբերելով նաև մյուս երկրներին։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ Հայաստանին ցուցաբերած օգնության համար: Համավարակի դեմ պայքարում մենք ապավինում ենք նաև մեր բարեկամների օգնությանը: Վստահ եմ, որ համավարակը հաղթահարելուց հետո հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ավելի կամրապնդվեն ու կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Նմանատիպ նյութեր