211652_close_icon
views-count1806 դիտում article-date 15:53 18-06-2020

ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ փախստականի կարգավիճակ ունեցող անձը վերականգնել է ծննդյան վկայականը

Փախստականի կարգավիճակ ունեցող անձը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնել է ծննդյան վկայականը Փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ծննդյան վկայականը վերականգնելուն աջակցելու հարցում: Նա տեղեկացրել է, որ դիմել է ՔԿԱԳ Կենտրոնի տարածքային բաժին՝ ծննդյան վկայականը վերականգնելու համար, սակայն տեղեկացվել է, որ փաստաթղթերի անբավարարության պատճառով դիմումը կմերժվի: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալութունն իրականացրել են խնդրի համատեղ քննարկում: Համագործակցության արդյունքում քաղաքացուն տրամադրվել է ծննդյան վկայականը:

Նմանատիպ նյութեր