211652_close_icon
views-count1826 դիտում article-date 22:29 13-08-2021

Փախստականի կարգավիճակ ունեցող անձինք առանց նույնականացման քարտ ներկայացնելու կարող են սոցփաթեթից օգտվել մինչև 2023-ի հունիսի 1-ը

Փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով վերանայվել է պարտադիր պահանջվող փաստաթղթերի ցանկը։ Այս մասին տեղեկացրին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Սոցփաթեթի հատկացման կարգի գործող կարգավորումների համաձայն` սոցփաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի) օգտվելու և սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար պարտադիր նախապայման է նույնականացման քարտի առկայությունը:

Մինչև սույն թվականի փետրվարի 1-ն այս պահանջը չէր տարածվում փախստականի կարգավիճակ ունեցող սոցփաթեթի շահառուների վրա, այսինքն` վերջիններս առանց նույնականացման քարտի կարող էին օգտվել սոցփաթեթի ծառայություններից։ Այժմ նույնականացման քարտի ներկայացման նոր ժամկետ է սահմանվել 2023 թ․ հունիսի 1-ը՝ 2021 թվականի փետրվարի 1-ի փոխարեն։

Նմանատիպ նյութեր