211652_close_icon
views-count780 դիտում article-date 19:10 19-06-2020

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկելՌԴ-ից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում մեքենայիցհայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը:Բեռնատարի բեռնախցիկներից մեկիցէլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝բանալի պատրաստելու համար նախատեսված ձևանմուշներ՝ ընդհանուր 142 կգքաշով: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսնանենգության դեմ պայքարի վարչությունում՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով: [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր