1061 դիտում
20:12 19-06-2020
Ֆիրդուսի թաղամասում կկառուցվեն 2–4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով. Տիգրան Ավինյան
Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Մասնավորապես որոշվել է․
Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:
Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ»։
Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն»,- գրել է նա:
Նմանատիպ նյութեր
7771 դիտում
16:28 30-07-2020
Ֆիրդուսի թաղամասում կառուցվելու են փայտե պատշգամբներով 2-4 հարկանի շենքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. wearmtv.com
1966 դիտում
14:01 13-03-2014
Բազմաբնակարան շենքեր կկառուցվեն վթարային շենքերի բնակիչների համար
2089 դիտում
14:07 13-05-2021
Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում 5 դպրոցների մոդուլային շենքեր կկառուցվեն. հատկացվեց 500 մլն դրամ
Այս բաժնից
739 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
736 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար