1173 դիտում
21:17 19-06-2020
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում է ներկայացրել
Այսօր՝ հունիսի 19-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ հայտնելով, որ իր կողմից 18.06.2020թ. կայացված համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:
Ստացված դիմումի քննարկման համար այսօր, ժամը 14.00-ին դատավոր Ա. Նիկողոսյանը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ:
Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ոստիկանություն՝ դիմումը հիմք ընդունելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
[b]Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
4011 դիտում
20:57 01-03-2017
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին
3286 դիտում
16:08 04-05-2018
Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ