921 դիտում
11:24 20-06-2020
Միասնական քննությունների օրերը հայտնի են
Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։
Քննությունները կմեկնարկեն
▫️հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն),
▫️հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա,
▫️հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա,
▫️հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա
առարկաներից։
Ընդունելության քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք նախկին 30-ի փոխարեն՝ 45-ն են: Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ:
Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։
Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ ներառյալ անգամ գրիչները: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ: Ոստիկանությունը ևս կիրականացնի հսկողություն՝ ավելորդ կուտակումներից խուսափելու համար:
Նմանատիպ նյութեր
2710 դիտում
10:10 27-04-2017
Հայտնի են միասնական քննությունների օրերը. «Հայկական ժամանակ»
1190 դիտում
15:29 13-05-2021
Հայտնի են միասնական քննությունների օրերը
2226 դիտում
16:32 16-05-2021
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Այս բաժնից
604 դիտում
18:01 25-10-2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
589 դիտում
17:29 25-10-2024
Արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կքննարկվի ՔՊ կոլեգիայի նիստում. պատգամավոր