988 դիտում
18:11 21-06-2020
Յուրաքանչյուր նոր սերունդ կհասկանա անկախության իսկական իմաստը. Լուկաշենկո
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է «Օլա» հուշահամալիրի բացման արարողությանը, որը տեղակայված է պատերազմի տարիներին նացիստների կողմից այրված գյուղի տարածքում, հաղորդում է [url=https://www.belta.by/president/view/eto-dvenadtsat-hatynej-lukashenko-prinjal-uchastie-v-otkrytii-memoriala-na-meste-sozhzhennoj-derevni-395572-2020/]belta.by[/url]-ն:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են հուշահամալիրի վերականգնման աշխատանքներում:
«Եվ եթե այսօր ինչ-որ մեկն աշխարհում գերադասում է մոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի էջերը, փորձում է փոխել շեշտադրումները երկրի պատասխանատվության հարցերում, Բելառուսը կպահպանի իրական պատմությունը քարի մեջ»,- հայտարարել է նախագահը:
«Թող գնան և նայեն, և թող գնահատեն այս սուրբ ժողովրդին, որը երբեմն պայքարել է ոչ իր պատերազմում: Սակայն միշտ պայքարում է պատվի և արդարության համար: Մենք դա արել ենք հանուն մեր ապագայի, հանուն նրա, որ մեր երեխաները, թոռները, յուրաքանչյուր նոր սերունդ հասկանա ազատության և անկախության իսկական իմաստը, գնահատի կյանքն ու պահպանի խաղաղությունը երկրում»,- ամփոփել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ երբեք չի մտածել, որ քառորդ դար անց խաղաղ և անկախ Բելառուսում կրկին պետք է խոսել ինքնավարությունը պահպանելու անհրաժեշտության մասին: «Մի՛ թուլացեք: Հիշեք, որ շրջապատում կան դեռևս շատ մարդիկ, որոնք նախանձից, այն պատճառով, որ նրանց դուր չի գալիս մեր ժողովուրդը, քանի որ մենք խոսում ենք մեր անկախության մասին, վարում ենք մեր անկախ քաղաքականությունը, կփորձեն անպայման միջամտել մեր գործերում: Մենք ոչ մեկի չպետք է թույլ տանք հերթական անգամ ենթարկացնել մեզ»,- ընդգծել է պետության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
18:13 11-09-2015
Տեղի կունենա «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը
2302 դիտում
23:19 19-09-2015
«Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազքում հեծանվորդներն անցել են 450մ. Հաղթել են 3-ը (լուսանկարներ)
Այս բաժնից
1177 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1219 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1231 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև