211652_close_icon
views-count49950 դիտում article-date 16:02 22-06-2020

«Երևանի քաղաքապետ, ուզում ես՝ մե՞նք էլ քո կերպարի՝ Ազիզյանի նման քոչենք մեր տներից»,-ասում էին Արարատի մարզի մոտ 10 հազար բնակչություն ունեցող գյուղաբնակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 22-ին, Արարատի մարզի Հայանիստի գյուղապետարանի մոտ էին հավաքվել մի քանի գյուղերի բնակիչներ, ովքեր պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դուրս գա իրականություն և պատասխանի, թե ում քմահաճույքով է որոշել, որ Երևանից դեպի Արարատի մարզի մոտ 6՝ Հայանիստ, Գետաշեն, Խաչփառ, Ազատաշեն, Գեղանիստ և Արգավանդ գյուղեր սպասարկող տրանսպորտը պետք է հանվի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երկար տարիներ գյուղերն ունեին տրանսպորտի խնդիր և միայն մեր կողմից աղմուկ բարձրացնելու արդյունքում Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբն այցելեց գյուղեր, ուսումնասիրեց խնդիրն ու ի շահ բնակիչների՝ որոշում կայացվեց և տրանսպորտի հարցը լուծվեց։ Լավ, թե վատ, գոհ էինք։ Ու հիմա, չգիտես ինչու, ըստ մեր տեղեկությունների, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երթուղին հանել է գծից։ Թիվ 35 համարինն էր երթուղին, և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ էր։ Կորոնավիրուսի հետևանքով հասարարական տրանսպորտի շահագործումը գյուղեր դադարեցվեցին։ Շատ բնակիչներ մայրաքաղաքում են աշխատում ու միշտ թիվ 35 համարի տրանսպորտից են օգտվել, և մենք գոհ էինք։ Ավտոբուսը բավարարում էր, բայց այժմ գյուղից քաղաք հասնելու համար էդ նույնն է, թե Երկիր մոլորակից գնաս Մարս։ Չգիտես՝ ում կարճ խելքով է անցել և քաղաքապետին համոզել է, որ երթուղին հանի գծից և միայմ սպասարկի Արգավանդ համայնքը։ Արգավանդից այն կողմ, ստացվում է, որ մենք պետք է առաջնորդվենք «եղունգ ունես, գլուխդ քորի» սկզբունքով։ Ուզում ենք հավատանք, որ Երևանի քաղաքապետը կրկին կվերանայի խնդիրը և այս 6 գյուղերի բնակիչներիս խնդրանքը կբավարարի։ Իսկ այդ 6 գյուղերում բնակվում է մոտ 10-11 հազար մարդ»։ Բնակիչները նշում էին նաև, որ խնդրի վերաբերյալ դիմել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի վերականգնվի գյուղերը մայրաքաղաքին կապող տրանսորտային ցանցը, սակայն այս պահին դրական պատասխան չեն ստացել. «Եթե այս անգամ էլ խնդիրը չլուծվի, կամ մենք Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի սիթքոմի հերոսներից Ազիզյանի նման պետք է քոչենք Ռուսաստան, մոռնանք տուն-տեղ, կամ դիմենք ծայրահեղ միջոցի, այն է՝ հեղափոխության օրերի նման փակենք ճանապարհները։ Հիմա ավելի շատ մարդիկ կգային, պարզապես չենք ուզել, խախտենք արտակարգ դրության պայմանները, որպեսզի հետո մեզ չասեն, թե օրենք եք խախտում; Մենք նույնիսկ ուզում ենք հավատալ, որ վարչապետ Ն. Փաշինյանին այս գյուղերի տրանսպորտի հարցով ոչ ճիշտ տեղեկություննր են փոխանցել։ Եթե նա իրականությունն իմանա, հավատացած ենք՝ խնդիրը կլուծվի՝ ի շահ գյուղաբնակների»։ Այսօր բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են ուղղել նախարար Ս. Պապիկյանին, որը ներկայացնում ենք. [img]https://st0.shamshyan.com/editor/0139507001592827706891937.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր