22200 դիտում
21:36 22-06-2020
Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվելու է՝ արդյո՞ք թաղապետն ու տեղակալը ծեծի են ենթարկել թաղապետարանի աշխատակցին, թե վերջինս «ծաղիկը ծաղկեփունջ է սարքում»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 309 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ, 52-ամյա Գևորգ Պողոսյանի բողոքի հիման վրա, ով հունիսի 18-ին ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել և հայտնել, որ Շնեգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանը թաղապետարանում իրեն ծեծի են ենթարկել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շանգավիթի բաժնում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին ու հիմա այնտեղ քննությամբ պետք է կամ հաստատվի, կամ հերքվի Գ Պողոսյանի հայտնածը, քանի որ կան նաև կասկածներ, որ հնարավոր է՝ վերջինս «գույները խտացնում է». ոչ միայն ծեծ, այլև բռնություն տեղի չի ունեցել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/18/1157670/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 18-ին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում աշխատող համակարգչային օպերատորը դիմել էր ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ օրեր առաջ Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը իրեն ծեծի են ենթարկել այն բանի համար, որ ինքը աշխատանքից ազատվելու դիմում չի գրում:
Հրապարակումից հետո թաղապետ Ռ. Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը զրպարտություն է տարածում, մինչդեռ մենք միայն ներկայացրել ենք մեր ստացված տեղեկությունը, որն, ի դեպ, հաստատել է նաև ոստիկանությունը, որ թաղապետարանի աշխատակիցը դիմել է ոստիկանություն, որ թաղապետը, տեղակալն ու օգնականը իրեն ծեծի են ենթարկել:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] էր զանգահարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանը և հայտնել. «Գ. Պողոսյանի տեղեկությունները, որ թաղապետարանում իմ տեղակալի և օգնականի կողմից ծեծի է ենթարկվել, իրականությանը չի համապատասխանում:
Պարզապես դեռ ամիսներ առաջ նրա աշխատանքում նկատելով թերություններ, ում, ի դեպ, ինքս եմ ընդունել աշխատանքի, հայտնել եմ, որ կարճ ժամանակում շտկի թերությունները, սակայն որոշ ժամանակ անց տեսնելով, որ նրա կողմից շարունակվում է աշխատանքները ոչ պատշաճ կատարելը, հորդորել են, որպեսզի նա իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից: Նա խնդրեց՝ մեկ ամիս ժամանակ տուր, մինչև ինձ համար աշխատանքի տեղ ճարեմ և ես ընդառաջելով՝ ժամանակ տվեցի: Սակայն մի քանի ամիս նա ամեն օր նույն բանն էր ասում՝ կամ ժամանակ տվեք, կամ կինս վատ է, երեխաներս վատ են, տարբեր անհիմն պատճառաբանություններով փորձում էր ազատման դիմում չգրել:
Իր մատնանշած օրը արդեն խիստ տոնով նրան ասել եմ, որ հերիք է խաբես, դիմումդ գրի և նա պատասխանեց, որ դիմում չեմ գրելու, առանց իմ դիմում գրելու կարաս ինձ ազատես աշխատանքից և զրույցի ժամանակ ասում էր, թե ինձ տփում եք: Ես էլ նրան պատասխանեցի, որ ով կամ ովքեր քեզ ուղորդում են երևի լավ չեն հուշել ու դիմում գրելու փոխարեն դիմել է ոստիկանություն:
Այդ ամենը նրա կողմից զրպարտանք է ու հերյուրանք: Եթե մենք նրան ծեծի ենք ենթարկել, ապա դատաբժիշկը, երբ զննի, կտա դրա պատասխանը: Ես պնդում եմ՝ ո՛չ իմ, ո՛չ իմ տեղակալի, ո՛չ էլ օգնականի կողմից ծեծ չի եղել: Եղել է զրույց, ինչից հետո նա դիմել է ոստիկանություն, թե իրեն ծեծել ենք»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»