211652_close_icon
views-count1067 դիտում article-date 15:29 23-06-2020

Մարզպետարանի արձագանքը Ուկրշին տնակային ավանի՝ սելավաջրերից տուժած ընտանիքների խնդրին. նրանք աջակցություն կստանան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ գործունեությունը համակարգող բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը եղել են Վանաձորի Ուկրշին տնակային ավանում՝ ուժեղ անձրևի հետևանքով սելավաջրերի հոսքից տուժած ընտանիքների կարիքների գնահատման նպատակով: Մարզպետարանի պաշտոնյաների առաջարկությամբ նրանց են միացել նաև Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ: Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներով և քաղաքացիների հետ զրուցից պարզվել է, որ սելավաջրերի առատ հոսքից առավել շատ տուժել են չորս ընտանիքների պատանող տնակները, որոնք տեղակայված են ոչ բարենպաստ դիրքում: Հանդիպման ավարտին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին խնդրի ներկայացումից հետո որոշում է կայացվել' մարզպետարանը կաջակցի ընտանիքներին հեղեղի առաջացրած խնդիրների մեղմման ու վիճակի կայունացման հարցում: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր