Ավտովթար Կոտայքի մարզում. «Շանգրի Լա»-ի հարևանությամբ բախվել են Lexus GX-ը և BMW-ն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Շանգրի Լա»-ի հարևանությամբ բախվել են Lexus GX և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի