211652_close_icon
views-count21898 դիտում article-date 22:52 26-10-2019

Նիկոլ Փաշինյանն այցելել է հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այսօր այցելել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։ Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/25/1138820/?fbclid=IwAR2TxqiVEugJnqTJA5kJQbsxEzA6lmNCovb6YIXHh1YCUokHMaURXXTOgk4]SHAMSHYAN.com[/url]-ը, երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես Լոռու մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/25/1138820/?fbclid=IwAR2TxqiVEugJnqTJA5kJQbsxEzA6lmNCovb6YIXHh1YCUokHMaURXXTOgk4]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ էին ստացել, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, տեղափոխել էին Վանաձորի հիվանդանոց: Դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ էր հաստատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը եկել էր Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեն Երևան: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորին, ում օպերատիվորեն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան: Առաջին իսկ պահից հիվանդանոց է ժամանել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածը Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ, 22-ամյա Սամվել Վարդանի Դեվելյանն էր, վիրավորն էլ նույն հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանն է: Երեկ Լոռու մարզային փրկարարական վարչությունում խորհրդակցություն է անցկացրել ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը, որին ներկա են եղել փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, փրկարար ծառայության կադրերի վարչության պետ, փրկարար ծառայության մայոր Հակոբ Խաչատրյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Լոռու մարզի փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը: Ժամանել էր նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 319+
319+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր