839 դիտում
09:26 24-06-2020
Անշարժ գույքի վարձատվությամբ զբաղվողները խնդիրների առջև են կանգնած. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ բավականին վատ դրության մեջ են հայտնվել նաև անշարժ գույքի այն սեփականատերերը, որոնք իրենց տարածքները վարձակալության են տրամադրում:
Բանն այն է, որ տնային պայմաններում աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև որոշ ոլորտների գործունեության կասեցման գործընթացներին զուգահեռ շատ ընկերություններ ուղղակի հանձնում են իրենց վարձակալած տարածքները, կամ խնդրում են վարձավճարային «արձակուրդ» կիրառել, ծայրահեղ դեպքում՝ գոնե մեծ զեղչեր անել։
«Վերջին երկու խնդրանքի բավարարման դեպքում մենք ենք հայտնվում անփող վիճակում, չբավարարման դեպքում վարձակալները դադարեցնում են պայմանագիրը: Այս դեպքում էլ ենք տուժում, քանզի հիմա դժվար է նոր վարձակալ գտնել: Մենք հասկանում ենք, որ վարձակալներն էլ խնդիրներ ունեն:
Բայց այս ամենի արդյունքում այս դաշտում ստեղծվել է տոտալ լճացում»,- մեզ հետ զրույցում ասաց վարձատուներից մեկը՝ հավելելով, որ սա էլ հանգեցնում է բացասական մուլտիպլիկատիվ էֆեկտի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7514 դիտում
10:05 08-09-2017
Հայաստանում ռուսական քարոզչամեքենան լուրջ խնդիրների առջև է կանգնած. «Իրատես»
1297 դիտում
08:51 07-03-2024
Որոշումը կայացված է. «հարմար պահից» կհարկվեն ոչ միայն «խոպանչիները», այլև գյուղատնտեսությամբ զբաղվողները. «Փաստ»
Այս բաժնից
631 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
871 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2191 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ