1558 դիտում
19:34 24-06-2020
ՀՖՖ-ն արձագանքել է Շիրակի» և «Լոռիի» հրապարակումներին
«Լոռի» և «Շիրակ» ակումբները facebook-յան իրենց էջերում հայտարարություն էին տեղադրել ՝ կոչ են անելով ՀՖՖ-ին հրավիրվել արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը:
ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել այդ հրապարակումների կապակցությամբ:
«Ի պատասխան «Շիրակ» և «Լոռի» ֆուտբոլային ակումբների ֆեյսբուքյան պաշտոնական էջերում այսօրվա հրապարակումներին, որում վերոնշյալ ակումբները պահանջում են հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով, տեղեկացնում ենք.
Արդեն մեկ տարուց ավելի է՝ ՀՖՖ-ն, ՈՒԵՖԱ-ի և ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, զբաղվում է Հայաստանում պայմանավորված խաղերի ուսումնասիրությամբ և բացահայտմամբ: Հենց այդ նպատակով էլ, որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեն (ժամանակավոր կոմիտե): Դրա ստեղծման մասին որոշումը կայացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի՝ ապրիլի 29-ին կայացած նիստում:
Այդ կոմիտեն արդեն իսկ հրավիրել է մի շարք նիստեր, որոնց արդյունքում եղել են քննարկումներ և վերլուծություններ: Դրանց արդյունքները շատ շուտով հասանելի կդառնան հասարակությանը: Ավելին, փորձագիտական կոմիտեն արդեն իսկ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեին՝ իր կողմից քննարկված դեպքերի հիման վրա համապատասխան որոշումներ կայացնելու միջնորդությամբ:
Հենց այդ որոշումների կայացման նախաշեմին «Շիրակ» և «Լոռի» ֆուտբոլային ակումբները «զարմանալի զուգադիպությամբ» որոշեցին հայտնել իրենց մտահոգությունը՝ ստեղծելով իրավիճակի վերաբերյալ շահագրգիռ անհանգստության պատրանք: Հետաքրքիր է, թե ինչու նույն ակումբները նման հայտարարությամբ հանդես չէին գալիս 1 կամ 3 ամիս առաջ: Առավել հետաքրքիր է, թե ինչու նրանց կողմից չկար որևէ «անհանգստություն» առաջնության առաջին հատվածում, երբ իրենք խոշոր հաշիվներով հաղթում էին իրենց իսկ կողմից հիշատակված «Երևան» ՖԱ-ին՝ ավելացնելով իրենց միավորների պաշարը:
Բացի այդ, առնվազն զարմանալի է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի՝ արտահերթ ժողով հրավիրելու պահանջը՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ ակումբը չի հանդիսանում ՀՖՖ անդամ և չունի վերոնշյալ նախաձեռնությամբ հանդես գալու իրավական հիմք: Ինչ վերաբերում է «Լոռի» ՖԱ-ին, ապա այս ակումբը, որպես ՀՖՖ անդամ, պետք է որ տիրապետեր ՀՖՖ արտահերթ ժողով հայտարարելու իրավական կարգին»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
3390 դիտում
21:14 16-03-2021
«Լոռիի» ֆուտբոլիստները լքել են խաղադաշտը «Արարատի» հետ հանդիպման մեկնարկում. ՀՖՖ-ի պարզաբանումը
2515 դիտում
14:10 18-02-2019
ՊԵԿ-ն արձագանքել է հարկային մուտքերը չապահովվելու և կեղծիքներ կատարելու մասին մամուլի հրապարակումներին
3019 դիտում
18:55 27-04-2021
Ոստիկանությունն արձագանքել է Մարալ Նաջարյանին ՀՀ-ում անձնագիր չտալու վերաբերյալ հրապարակումներին
Այս բաժնից
2806 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2329 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2626 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ