951 դիտում
10:49 25-06-2020
Արցախից բուհ ընդունվելու համար 901 դիմորդ է հայտագրվել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ըստ նոր կանոնակարգի, միասնական քննություններ հանձնող դիմորդները կարող են մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե, իհարկե, ընտրած բոլոր մասնագիտությունները համընկնում են ընդունելության պահանջներին:
Ինչպես տեղեկացրին ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնից, այս տարի տեղական և հայաստանյան բուհերի նպատակային տեղերի համար, ընդհանուր առմամբ, հայտագրվել է 901 դիմորդ: Ասել է թե՝ ընդունելության հայտերի ընդունումն ավարտվել է և «թվերի տեսքով» արդեն ուրվագծվում է հայտագրման պատկերը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի տեղեկացմամբ, Արցախի մայր բուհ ընդունվելու համար հայտագրվել է 604, Շուշիի տեխնոլոգիական համալսարան՝ 52, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» և «Գրիգոր Նարեկացի» համալսարաններ՝ 35-ական, «Գյուրջյան» կիրառական արվեստների ինստիտուտ՝ 13 դիմորդ: Այս տարի Հայաստանի բուհերն Արցախին հատկացրել են 162 տեղ։ Այսինքն, ՀՀ բուհերի համար նրանց թիվը մնացել է անփոփոխ: Վիճակագրության համաձայն, շրջանավարտների քանակն ավելացել է 44-ով և հասնում է 1381-ի։ Յու. Քարամյանը հավելեց, թե ընդհանուր 901 դիմորդների մեջ չեն մտնում նրանք, ովքեր հայտագրվել են ՀՀ բուհերին ոչ թե Արցախին հատկացված նպատակային տեղերով, այլ ընդհանուր հիմունքներով ընդունվելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1280 դիտում
15:31 11-05-2021
Հայաստանում և Արցախում ավելի քան 13 հազար դիմորդ բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել
788 դիտում
19:24 11-01-2023
Միասնական քննությունների 1-ին փուլը կմեկնարկի հունվարի 15-ից. հայտագրվել է 6871 դիմորդ
1996 դիտում
10:23 20-05-2021
Կան մասնագիտություններ, որոնց համար բուհ է դիմել ընդամենը մեկ-երկու դիմորդ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը