3892 դիտում
13:50 25-06-2020
Վաճառքի են հանվել Նորքի այգիներում 2 հազար քմ տարածքով շենք-շինությունները. գինը հայտնի է
Կառավարությունն այսօրվա նիստում գույք օտարելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով հարցն, ասաց. «Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով՝ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 333 763 159 դրամով»:
Խնդրին անդրադարռանոլվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկտեց, որ կառավարության ուղղություններից մեկը ներդրումային գրավչություն ունեցող գույքը մասնավորեցման հանելն է և դա պետք է անել ծրագրով. «Այսինքն ոչ թե միայն գույքը ձեռք բերվի, այլ ներկայացվի ծրագիր, որ մենք երաշխավորված լինենք, որ այդտեղ նախապես հայտնի ներդրումներ են լինելու, կառավարության հավանությանն արժանացած ներդրումներ: Սրանով նպատակ ունենք խթանել ներդրումները Հայաստանում»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1157 դիտում
16:12 06-03-2014
Կնորոգվեն Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները և թռիչքուղին
3750 դիտում
15:49 11-07-2019
ՊՆ-ին պատկանող 183 մլն դրամ արժողությամբ շենք շինությունները հանձնվեց պետգույքի կոմիտեին
Այս բաժնից
979 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր