211652_close_icon

Հեսա կահազանգեն՝ բա ինչի՞ մեզ չեք հոսպիտալացնում, ընդդիմադիր ենք դրա համա՞ր. Փաշինյան

views-count3946 դիտում article-date 13:28 25-06-2020
Վատ լուրն այն է, որ այն մարդիկ, որոնք ցուցադրաբար դիմակ չէին դնում, նույնիսկ տուգանվելուց հետո ցուցադրաբար դիմակներ չէին կրում , հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես չեմ կարող տվյալներ հրապարակել, բայց այն բոլոր մարդիկ, որոնք այդ լուրերը տարածում էին, հիմա ալիքաձև տարածվում է: Այդ մարդիկ չեն ուզում ասել, որ վարակվել են, բայց մենք գիտենք: Այդ մարդիկ, որ քարոզ էին անում, որ կորոնավիրուս չկա, մի մասը հոսպիտալացված են, մի մասը սպասում են հոսպիտալացման: Հեսա կահազանգեն՝ բա ինչի՞ մեզ չեք հոսպիտալացնում, ընդդիմադիր ենք դրա համա՞ր: Մի մասը գնում թաքուն տեղերում են հոսպիտալացվում, շրջապատից թաքցնելով, որ կորոնավիրուսով հիվանդ են»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր