211652_close_icon
views-count41429 դիտում article-date 21:15 25-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. 28-ամյա կնոջը ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել ՍՊԸ փոխտնօրենն ու անվտանգության աշխատակիցը

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Շանգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների հետ ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանությունում տեղեկություներ են ստացվել, որ Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի բակից լսվում են կանացի օգնության ձայներ և ոստիկանները օպերատիվորեն հասնելով նշված վայր, նշված շենքի բնակարաններից մեկից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկում Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արտակ Մկրտչյանին, Մարալիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գուրգեն Ավետիսյանին, և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Սարգսյանին: Պարզվում է, որ նշված անձինք վիճաբանություն են ունեցել 28-ամյա Քրիստինա Դավթյանի հետ, որի ժամանակ վերջինիս ընկեր Ա. Մկրտչյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ք. Դավթյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ք. Դավթյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր իսկ բերման ենթարկվածները կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «ԱԼ» ՍՊԸ փոխտնօրեն, իսկ Ա. Սարգսյանը հայտնել է, որ ինքն աշխատում «Էլեն Գարդ» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր