3352 դիտում
10:25 26-06-2020
Կգործի գույքահարկի նոր համակարգ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ներկայումս Հայաստանում անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվում կադաստրային արժեքները: Սակայն դրանց հիման վրա հնարավոր չի լինում ապահովել անշարժ գույքի լիարժեք հարկումը, որի հիմնական պատճառը կադաստրային արժեքների խիստ թերագնահատված լինելն է: Խնդրի կարգավորման նպատակով ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՊՏՀ Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսպիսի օրենք ունենալու անհրաժեշտություն կար, սակայն ճիշտ չէր նման կարևորագույն նախագիծը բերել արտահերթ ռեժիմով և հայտարարել, որ խնդիրը լուծված է։ «Գույքահարկի նոր համակարգը հաշվի չի առնում հարկվող սուբյեկտների եկամուտների չափը։ Միգուցե ստանդարտ իրավիճակում դա ընդունելի դրույթ լիներ, բայց չմոռանանք, որ համավարակի պայմաններում, երբ սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացել է և դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին, հարկավոր էր հաշվի առնել մարդկանց վճարունակության գործոնը»,- ընդգծեց Մարգարյանը։
Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց մեկ այլ կարևոր հանգամանքի վրա ևս, այն է՝ ընդհանրապես գույքի կամ որևէ ապրանքի գնագոյացման սուբյեկտը շուկան է, այսինքն՝ շուկայում է որոշվում, թե ինչպիսի գին ունի այս կամ այն գույքը, այնինչ այս պարագայում, երբ պետությունն ասում է, որ իրենք շուկայական գներով կգնահատեն և կհարկեն անշարժ գույքը, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք պետությունը պետք է որոշի, թե ինչ արժե տվյալ բնակարանը։ «Այդ դեպքում չի ստացվում, որ շուկան է որոշում։ Այդ մեխանիզմները նույնպես պետք է քննարկման առարկա դառնան»,- ասաց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1731 դիտում
15:52 06-04-2014
Ղրիմում կգործի Ռուսաստանի հետ միասնական տոմսերի համակարգ
2025 դիտում
14:58 21-07-2014
Հայաստանում կգործի դատաբժշկական փորձաքննությունների միասնական կանոնների համակարգ
839 դիտում
16:00 04-06-2015
Կգործի բիզնեսի աջակցության հստակ համակարգ
Այս բաժնից
982 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1078 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»