3665 դիտում
14:22 26-06-2020
Ալվինա Գյուլումյանը ներկայացել է ՍԴ. հայտարարում է, որ շարունակում է պաշտոնավարել
Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններով՝ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը դադարեցված Ալվինա Գյուլումյանը ներկայացել է ՍԴ և հայտարարում է, որ շարունակելու է պաշտոնավարել: «[url=https://armenpress.am/arm/news/1019762.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով:
«Ոչ ոք դեռ չի արձանագրել, որ իմ լիազորությունները դադարեցված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ գործունեություն: Երբ որևէ մեկի լիազորությունները դադարում են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային որոշում է ընդունվում: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա»,- ասաց Գյուլումյանը:
Հունիսի 26-ից ուժի մեջ են մտել Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները, որով դադարեցվել է ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել, որպես Սահմանադրական դատարանի անդամ: Դադարեցվել է ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի (որը համարում է, որ 12 տարի ժամկետն իրեն չի վերաբերում), Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:
Նմանատիպ նյութեր
1673 դիտում
17:17 02-08-2014
Ալվինա Գյուլումյանը՝ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ
1403 դիտում
09:26 18-09-2014
Ալվինա Գյուլումյանը վերադառնալու է Հայաստան՝ ՍԴ անդամի կարգավիճակով. ՀԺ
3134 դիտում
09:07 18-03-2016
Ինչպես է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը «հարիֆացրել» եվրոպացիներին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
850 դիտում
20:05 29-10-2024
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա
616 դիտում
19:52 29-10-2024
Սյունիքի մարզպետը և ֆրանսիական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Կապանի հուշահամալիրում
688 դիտում
19:41 29-10-2024
«Ապրելու երկիրը» անելու է առավելագույնը գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար