Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. «Մուսալեռ» հանրախանութի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հունիսի 25-ին, ծեծկռտուք է տեղի ուեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Վահան Շ.ն է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ Վահան Շ.-ն «Մուսալեռ» հանրախանութում, որը գտնվում է Ֆուչիկի փողոցում, ծեծի է ենթարկվել վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչներ, 35-ամյա Վռամ Պ.-ի, 35-ամյա Հարություն Ե.-ի կողմից, որի ժամանակ նշված անձինք հարվածներ են հասցրել Վահան Շ.-ի մարմնի տարբեր մասերին:
Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկներն հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վահան Շ.-ն «Մուսալեռ» հանրախանութի տնօրենն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: