4282 դիտում
14:44 27-06-2020
Վիճակը նույն օրը վատացել է, հոսպիտալացվել է․ մանրամասներ՝ Աբովյանում ինքնամեկուսացման պայմանը խախտած տաքսու վարորդի դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում ինքնամեկուսացման պայմանը խախտած՝ տաքսու վարորդի դեպքի վերաբերյալ։
«Հունիսի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ կորոնավիրուսով վարակված Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը, խախտելով ինքնամեկուսացման պայմանները, իր մեքենայով Աբովյանում տաքսի ծառայություններ է մատուցում։ Կոտայքի ոստիկանները, տեղեկություններն օպերատիվ իրացնելով, հայտնաբերել են 68-ամյա տղամարդուն, որի առողջական վիճակը նույն օրը վատթարացել է, և նա հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում։ Մեքենան էլ կնիքվել է և չի շահագործվում։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով, և կատարվում է նախաքննություն։ Միջոցառումներ են ձեռնարկվում նրա ծառայություններից օգտված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հարգելի՜ քաղաքացիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար՝ գիտակցմամբ, որ դա միակ ճանապարհն է ստեղծված իրավիճակից հնարավորինս անկորուստ դուրս գալու համար։ Այս համատեքստում ոստիկանության տարաբնույթ միջոցառումները շարունակվում են»,- ասված է Ոստիկանության հաղորդագրությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
19:36 31-01-2022
Պատվաստվածների ինքնամեկուսացման ժամկետը կնվազի․ փոփոխություններ` ինքնամեկուսացման ժամկետներում
14468 դիտում
14:56 25-06-2020
Աբովյան քաղաքում կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը խախտել է ինքնամեկուսացման կանոնները․ հարուցվել է քրգործ
Այս բաժնից
1165 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1204 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
928 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան