211652_close_icon
views-count5108 դիտում article-date 17:42 28-06-2020

Արման Աբովյան. Կարո՞ղ է, ի վերջո իշխանությունը հասկանալ, թե իրական վտանգները որտեղ են

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ իշխանությունը զբաղված է՝ Հայաստանի ներսում քաղաքական «ավանտյուրիզմով» և ընդդիմադիրներին ու այլախոսներին ինքնամոռաց ճնշելով, զուգահեռ կիրառելով լայնածավալ տեղեկատվական տեռոր անհնազանդների հանդեպ, մեր տարածաշրջանում արդեն տևական ժամանակ է, ինչ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կրում են իրենց մեջ չափազանց լուրջ վտանգներ։ Ադրբեջանի «կիրթ» ղեկավարության՝ հակահայկական անասնական պահվածքին չեմ անդրադառնա, քանզի համարում եմ, որ մեկնաբանել ադրբեջանցիների կամ թուրքերի հակահայկական ոռնոցները իմաստ չունի... Իրոք. Ինչպե՞ս մեկնաբանել, օրինակ Ալիևի հակահայկական վնգստոցները։ Նա ֆաշիստական գաղափարախոսություն կրող երկրի ղեկավար է, ու դրանց հետ խոսել կարելի է միայն բիրտ ուժի դիրքերից։ Կամ նույն Թուրքիան, որը արդեն առանց որևէ կոմպլեքսավորման, ամեն շաբաթ սպառնում է մեզ, օգտագործելով տարատեսակ քաղաքական հարթակներ։ Իմիջիայլոց, թուրքերը որոշել են մի նոր պատմամշակութային ահաբեկչություն իրականացնել։ Այս անգամ «վերականգնելով» հայկական՝ Անի քաղաքում գտնվող պատմական կոթողները։ Ղարսի քաղաքապետի տեղակալ Ահմեդ Արսլանը, հպարտ զեկուցում է իրենց մամուլին, որ իրենք նպատակ ունեն վերականգնել «թուրքական պատմության» համար կարևոր նշանակություն ունեցող՝ Անի քաղաքի կոթողները, որպեսզի ներկայացնեն ամբողջ աշխարհին ԻՐԵՆՑ պատմությունը։ Դե այն փաստի մասին, որ Անի քաղաքը հայկական հնագույն մայրաքաղաք է, և թուրքերը Անիում միայն անկոչ բարբարոս էթնոս են, դրա մասին բնականաբար ոչ մի ակնարկ չկա։ Դուք պատկերանցնում եք չէ՞, սա ինչ վտանգներ է իր մեջ կրում։ ՀԳ. Կարո՞ղ է, ի վերջո իշխանությունը հասկանալ թե իրական վտանգները որտեղ են»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր