6279 դիտում
22:05 28-06-2020
Ալվինա Գյուլումյան. Իշխանությունների համար ցանկալի է ունենալ դատավորներ, որոնք իրենց ցանկացած վճիռները կկայացնեն. Tert.am
Իրավական առումով այս սահմանադրական փոփոխությունները հիմքից ճիշտ չեն: [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/alvina-gyulumyan/3330902]Tert.am[/url]-ի փոխանցմամբ, Azatutyun.am- ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով իր պաշտոնավորման հարցին: «12 տարին վերաբերում է մեկ ժամկետին, և չեք հանդիպի որևէ տեղ, որ գրված է, որ 12 տարին վերաբերում է գումարելիին: Իմ պարագայում դա երկու ժամկետ է, 17 տարի առաջ ես դատարանից հեռացել եմ, և հիմա ասում են, որ նա էլ են գումարում: Դա գումարելու համար ևս մեկ ուրիշ ակտ պետք է ընդունեիք, որը դեմ է իրավունքի սկզբունքներին»,-ասաց նա և ռեկորդային համարեց չորս ժամում Սահմանադրական փոփոխություններ անելը և մարդկանց ասելը, որ նրանք չեն աշխատում:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը:
Ինչ վերաբերում է Վարչապետից, ԱԺ նախագահից ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի՝ ՍԴ նախագահի պարտականությունները իրականացնելու համար շնորհավորանքներ ստանալուն, ապա Ալվինա Գյուլումյանն ասաց, որ շնորհավորանքները իարվական կատեգորիա չեն: Հարցին, թե ի վերջո նա ընդունելու է Աշոտ Խաչատրյանի պաշտոնավորումը, դատավորն ասաց, որ երբ կլինեն օրենքի համապատախսան փոփոխություններ, իհարկե կընդունի Աշոտ Խաչատրյանի լիազությունները:
«Կիսատ-պռատ գործ եք արել, ուզում եք դրանով ղեկավարվե՞մ: Սահմանադրական դատարանի մասին օրենքում Ազգային ժողովը պետք է փոփոխություն մտցնի, որից հետ կախված փոփոխությունից հետագա գործողությունները պարզ կլինեն»,-ասաց նա:
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/alvina-gyulumyan/3330902]Tert.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
22054 դիտում
09:51 06-10-2017
Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները ՍԴ-ից փաստեր են թաքցրել. Ալվինա Գյուլումյան. «Ժամանակ»
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»