2140 դիտում
12:28 30-06-2020
Վարսերի մանկապարտեզը կունենա նորոգված դահլիճ եւ նոր գույք
Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի մանկապարտեզը ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում ձեռք կբերի նորացված գույք, կունենա հիմնանորոգված դահլիճ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 15 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 750 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 250 հազար դրամը՝ Վարսերի համայնքապետարանը:
Վարսեր համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանի տեղեկացմամբ՝ Վարսերի մանկապարտեզը շենքային ու գույքային անբավարար պայմանների պատճառով գործունեությունը դադարեցրել է 5 տարի առաջ: Շենքի հիմնանորոգումը մեկնակել է նախորդ տարի, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
«Նախորդ տարվանից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը շարունակվում է նաեւ այս տարի եւ կավարտվի օգոստոսին: Իսկ այս տարվա ծրագրով նախատեսում ենք դահլիճի հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ գույքի ձեռք բերում:Առաջին հարկի անցումային հատվածը եւ նախկին ճաշարանային տարածքը վերակառուցվում են որպես մարզադահլիճ, նիստերի դահլիճ, խմբակների համար սենյակներ՝ մոտ 435 քմ ընդհանուր մակերեսով: Այս ծրագրի ավարտից հետո մանկապարտեզը կկարողանա իր դռները բացել համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ: Մանկապարտեզը կգործի երկու խմբով՝ 60-65 տեղով»,- նշեց համայնքի ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
923 դիտում
12:07 18-11-2015
Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզը խմբասենյակային նոր գույք ստացավ
2173 դիտում
15:37 17-02-2022
Լճաշենի և Վարսերի հողերի վրա 45 հա տարածքով խոշոր ջերմոցային համալիր կկառուցվի. տարածքը ուղիղ կվաճառվի
Այս բաժնից
565 դիտում
10:37 19-10-2024
Այսօր Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է
493 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
691 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում