211652_close_icon
views-count2776 դիտում article-date 18:39 30-06-2020

Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը

Նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը ներառում է նախագահի և գործադիր իշխանության գործունեության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև հանրապետության զարգացման ուղիները առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այն մշակվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության, երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի, ինչպես նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի հիմնական դրույթները և սկզբունքները: Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կողմից հաստատված կառավարության որոշմամբ՝ կառավարության անդամներին և պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել Նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը և դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել երկրի ղեկավարին: Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների գործունեության ծրագիրը՝ [url=http://president.nkr.am/media/documents/%D4%B1%D5%80%D5%86%D4%B1%D4%BD%D4%B1%D4%B3%D4%B1%D5%80%D4%BB2020-2025%D4%B9%D5%8E%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86%D5%86%D4%B5%D5%90%D4%BB%D4%BE%D5%90%D4%B1%D4%B3%D4%BB%D5%90%D4%B8.pdf]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր