2415 դիտում
10:01 01-07-2020
«Լուսավոր Հայաստանի» դիմումը խիստ խնդրահարույց է․ Արման Բաբաջանյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 22-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գրությամբ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Նա ներկայացրել է հիմնավորումներ այն մասին, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։ Ինչպես հայտնի է, 2019թ. սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը հայտնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու և անկախ պատգամավոր դառնալու մասին, և, ահա, Էդմոն Մարուքյանն իր դիմումով պահանջում է այդ մեկ մանդատը վերադարձնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է վերաբերվում խմբակցության կողմից ներկայացված դիմումին: «Այն չափազանց խոցելի է, որովհետև դուրս գալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ ես չեմ անդամակցել, ասենք, իշխող խմբակցությանը, ինչի արդյունքում կարող էր խախտվել ուժերի հարաբերակցությունը։ Այնպես որ, այդ առումով ևս «Լուսավոր Հայաստանի» դիմումը խիստ խնդրահարույց է։ Թող դիմեն, ում ցանկանում են, և որքան ցանկանում են»,- նշեց նա: Մենք նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրաստ է վերադարձնել իր մանդատը: «Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլևս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենևին այդպես չեմ մտածում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7518 դիտում
13:58 16-01-2019
«Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել». Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am
2572 դիտում
16:27 08-07-2020
ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը. մանդատը չեն վերցնի. armlur.am
3053 դիտում
18:57 21-12-2021
«Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ավագանիում մանդատ չի ունենա․ դատարանը մերժեց կուսակցության դիմումը. NEWS.am
Այս բաժնից
895 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
928 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1780 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»