211652_close_icon
views-count2901 դիտում article-date 18:36 01-07-2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ

Հարգելի Իգոր Ռուդիկի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Նոր մարտահրավերների և հասարակական կյանքի ներկա դինամիկ զարգացման պայմաններում, Արցախի Հանրապետության իրավապահ համակարգի կարևոր օղակներից մեկը՝ Քննչական կոմիտեն, առանցքային դեր ունի հանցավորության դեմ պայքարի, օրինականության ամրապնդման և օրենքի գերակայության սկզբունքի ապահովման գործում: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակելու է սերտ համագործակցությունը Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հետ՝ ի շահ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ապահովման, պետականության ամրապնդման և մեր ղեկավարած կառույցների աշխատանքի հանդեպ հանրային վստահության բարձրացման: Հարգելի Իգոր Ռուդիկի, կրկին անգամ շնորհավորելով Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ արգասաբեր աշխատանք և նորանոր ծառայողական հաջողություններ: [b]ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր