1856 դիտում
17:56 02-07-2020
Կսուբսիդավորվեն թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և շարժական մոդուլային սպանդանոցները
ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում փոփոխություն է կատարել Հայաստանի հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում:
Ներկայացնելով սուբսիդավորման պայմանները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է. «Այս լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: Մենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ շարունակական մոնիթորինգ ենք իրականացնում` պարզելու, թե որքանով են հասանելի Հայաստանի տարածքում արդեն առկա սպանդանոցները, որովհետև ծառայությունների հասանելիությունը մշտապես եղել է մեզ համար ամենակարևոր գործոնը, և որոշակի ժամանակահատվածում քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որպեսզի յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական, խելամիտ սահմաններում:
Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցից հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»:
Նախարարը հավելել է, որ այս պահին հանրապետությունում գործում է 23 սպանդանոց, առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 36–ը, սակայն պարզվում է, որ կան համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում այդ սպանդանոցներին:
«Մեր առաջարկի բովանդակությունը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20% կանխավճարի 15 տոկոսային կետը, բայց ոչ ավելի, քան 4,8 մլն դրամ, սուբսիդիա ենք հատկացնում», - նշել է նախարարը։
Ընդգծելով, որ ներկա պահին պահանջվում է ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել, նախարարը մատնանշել է այն վայրերը, որտեղ տեղակայվող սպանդանոցները կստանան նախատեսվող պետական աջակցությունը՝ Սյունիքում 3 կետ, Գեղարքունիքում՝ 1, Արարատում, Լոռիում և Արագածոտնում՝ 2-ական կետ և Շիրակում՝ 4 կետ:
«Հույս ունեմ, որ այս աջակցությամբ մենք կարագացնենք այն վայրերում սպանդանոցների հասանելիությունը, որոնք դեռևս բավականաչափ հասանելի ծառայություններ չեն ապահովում», - ամփոփել է իր խոսքը Տիգրան Խաչատրյանը։
Պետական օժանդակությունից օգտվելու համար հայտերն ընդունվում են Էկոնոմիկայի նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեով։
Դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ նախարարության կայքում, հետևյալ հղումով` http://mineconomy.am/media/11637/hayt-spandanoc.docx ։
Նմանատիպ նյութեր
3386 դիտում
08:49 23-04-2016
Հայաստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող դեղերը չհիմնավորված թանկ գներով են գնվում. «Ժողովուրդ»
1371 դիտում
14:33 03-09-2019
Ձեռք բերվող դեղորայքը կպահպանվի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններում
1904 դիտում
16:11 01-06-2021
Ֆինլանդիայի վարչապետը կհրաժարվի պետբյուջի հաշվին իր համար ձեռք բերվող մթերքներից
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»