1907 դիտում
16:11 01-06-2021
Ֆինլանդիայի վարչապետը կհրաժարվի պետբյուջի հաշվին իր համար ձեռք բերվող մթերքներից
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը կհրաժարվի սննդի համար արտոնության օգտագործումից՝ այն մթերքներից, որոնք իր ընտանիքի համար ձեռք էին բերվում Ֆնլանդիայի պետական բյուջեի միջոցների հաշվին: Այս մասին նա հայտնել է MTV3 հեռուստաալիքի եթերում:
«Ես չեմ պատրաստվում շարունակելու (օգտագործել արտոնությունը)»,- ասել է նա:
Ավելի վաղ Iltalehti թերթը հայտնել էր, որ Մարինի եւ նրա ընտանիքի համար, որն ապրում է Հելսինկիի Կեսյարանտա վարչապետական նստավայրում, բյուջեի միջոցների հաշվին նախաճաշերի համար ամսական գնվում են մոտավորապես 300 եվրոյի մթերքներ: Նախարարների կաբինետի դիվանատանը դրան ի պատասխան հայտարարել են, որ այդ կարքների համար միջոցներ են տրամադրվել նաեւ մյուս վարչապետներին:
Ֆինլանդիայի կառավարության դիվանատան կատարած հաշվարկների համաձայն՝ խոսքը վերաբերում է ավելի խոշոր գումարի, քան սկզբնապես հայնվել է: Ընդամենը 2020 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի մայիսը վարչապետի ընտանիքի համար մթերքների գնման նպատակով ծախսվել է ավելի քան 14,3 հազար եվրո, այսինքն՝ ամսական շուրջ 850 եվրո: Ներկայումս Հելսինկիի ոստիկանությունն անցկացնում է այդ գործով մինչհետաքննչական ստուգում, որի ընթացքում «գնահատում կտրվի այն բանին, թե հիմք կա արդյոք կասկածելու պաշտոնեական կամ այլ հանցագործություն»:
Գերատեսչությունը նշել է, որ, ինչպես պատկերացնում է, վարձատրման օրենքը վարչապետի պաշտոնն զբաղեցնողների համար նման փոխհատուցում չի նախատեսում: Ոստիկանությունում ընդգծել են, որ քննությունը չի վերաբերի հենց Մարինի գործողություններին, գնահատումը կտրվի կառավարական դիվանատան պաշտնյաների աշխատանքին։

Նմանատիպ նյութեր
3386 դիտում
08:49 23-04-2016
Հայաստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող դեղերը չհիմնավորված թանկ գներով են գնվում. «Ժողովուրդ»
1371 դիտում
14:33 03-09-2019
Ձեռք բերվող դեղորայքը կպահպանվի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններում
Այս բաժնից
544 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
649 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
991 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը