2223 դիտում
10:25 03-07-2020
Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ին դիտարկումներ ներկայացնելու ժամկետը բաց են թողել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խնդրանքով տրամադրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրակացությունը կազմելու փուլում հնարավորություն է եղել դիմելու և եվրոպական դատարանին դիտարկումներ ներկայացնելու գործի վերաբերյալ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանից ՄԻԵԴ-ին այդ նպատակով դիմել է Ռուբեն Մելիքյանի ու Սիրանուշ Սահակյանի կողմից ստեղծված «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։ ՄԻԵԴ-ը թույլ է տվել նրանց, սակայն իրենք ժամկետները բաց են թողել և չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել գործի վերաբերյալ։ Այդ փաստը ֆիքսվել է ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքում։
Մինչդեռ նույն գործով ՄԻԵԴ-ը թույլ է տվել դիտարկումներ ներկայացնել նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանինի։ Վերջինս ներկայացրել է իր դիտարկումները գործի հետ կապված, և ՄԻԵԴ-ը հաշվի է առել ու ընդունել է դրանք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3883 դիտում
23:38 18-10-2023
Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը դեռևս շարունակվում է․ կալանքի ժամկետը դեռ երկարացված չէ․ պաշտպան
1493 դիտում
16:57 07-08-2019
ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ-ի ներկայացված դիմումը
Այս բաժնից
982 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1078 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»