211652_close_icon
views-count22690 դիտում article-date 23:42 03-07-2020

Լոռու մարզում նախադեպը չունեցող ծրագիր է. իրականացվում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր: Նա «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման ծրագրի ղեկավար Նավասարդ Դադյանի ուղեկցությամբ ծանոթացավ Տաշիր և Մեծավան խոշորացված համայնքներում իրականացվող անտառվերականգնման և անտառի խնամքի նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքին՝ Մեծավան համայնքի Միխայլովկա բնակավայրի 43.4 հա, Տաշիր համայնքի 45 հա և 53.4հա անտառածածկույթի խնամքի, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրման աշխատանքներին։ Սա Լոռու մարզում նախադեպը չունեցող ծրագիր է. իրականացվում է Լոռու մարզպետարան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և «Էյ-Թի-Փի» հիմնադրամ համագործակցությամբ՝ մարզում իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում: Մեկ ծրագրի շրջանակներում համագործակցելու նախաձեռնությունը եղել է հիմնադրամի կողմից: Այն նախ քննարկվել է Գ. Մարկոսյանի ղեկավարությամբ գործող Զբաղվածության աջակցության Լոռու մարզային հանձնաժողովի նիստում, որի արդյունքում որոշում է կայացվել նախարարությանը դիմել ոչ թե մեկ, այլ միանգամից 3 ծրագրով: Առաջարկությունը արժանացել է նախարարության հավանությանը. -Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են մարզի համար ոչ միայն զբաղվածության, այլև բնապահպանական խնդիրների լուծման առումով,-իր խոսքում նշեց Գ. Մարկոսյանը: Ծրագրերում երկշաբաթյա ժամկետով ներգրավվել է ավելի քան 100 մարդ: Աշխատավարձային ֆոնդը բոլոր երեք ծրագրերի համար 4.5 մլն դրամ է: Յուրքանչյուր ծրագրի համար հիմնադրամն իրականացնում է ներդրում՝ 320 հազար դրամի չափով: Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Գ. Մարկոսյանի հետ զրույցում աշխատանքներում ներգարվված բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրից՝ նշելով, նաև, որ մշտապես մասնակցում են «Էյ-Թի-Փի» հիմնադրամի կողմից իրականացվող անտառվերականգնման աշխատանքներին: Այցի ավարտին Ն. Դադյանի հետ քննարկվեց այս տարի ևս 4 համայնքում նմանատիպ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր