Արցախի նախագահը գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։
Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը: