211652_close_icon
views-count3073 դիտում article-date 14:13 04-07-2020

Սա ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք եւ «կոսմոպոլիտ» սերունդ են փորձում կերտել իշխանությունները. ԲՀԿ պատգամավոր

Դե ինչ, փորձե՛նք հասկանալ, թե ինչու ԿԳՄՍ նախարարը եւ առհասարակ ամբողջ նախարարությունը, շատ համառ եւ հետեւողական կերպով գնացին դեպի «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացման` որպես առանձին առարկա դպրոցական ծրագրերի շարքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ես հիշում եմ փաստարկները, որոնք հնչեցնում էին այս գաղափարի հեղինակները։ Ուրեմն` առաջինը իրենք պնդում էին, որ ներառված ծրագրի մեջ տեղեկությունը եւ դասավանդումը չի համապատասխանում իր նպատակին։ Երկրորդը` Հայաստանում կան այլ հավատքներ դավանողներ եւ պետք է հարգել նաեւ իրենց տեսակետը։ Երրորդը՝ Եկեղեցու պատմությունը կներառվի Հայոց պատմություն առարկայի մեջ։ 1.Ենթադրենք, որ կային, ինչ- որ խնդիրներ բովանդակության եւ դասավանդման հետ։ Ի՞նչն էր խանգարում իրենց` Եկեղեցու ներկայացուցիչների հետ այս հարցը համատեղ կարգավորել: 2.Սա Հայաստանն է, եւ մենք` հայերս, հարգանքով վերաբերվելով բոլոր ավանդական «հավատքներին», այնուամենայնիվ, Հայ Առաքելական Եկեղեցու զավակներն ենք եւ ինձ համար (հազար ներողություն) միեւնույն է, որ իմ ազգի դարավոր հավատքը իմ Հայրենիքում կարող է ինչ -որ մեկին դուր չգալ։ Կարծում եմ` շատ պարզ եւ հստակ բացատրեցի։ 3.Հայոց Եկեղեցու պատմությունն այնքան լայնածավալ եւ խորը իմաստ ունի, որ պարզապես հանցագործություն է՝ սովորել այդ պատմությունը մակերեսային կամ հպանցիկ։ Կարծում եմ, որ հստակ բացատրեցի իմ դիրքորոշումը։ Կրկնեմ, որ ես համարում եմ՝ չափազանց սխալ, տրամաբանությունից զուրկ եւ վտանգավոր «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից վերացնել` որպես առանձին առարկա։ Ասեմ ավելին` սա, իրականում շատ արտահայտիչ որոշում է, որը ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք եւ «կոսմոպոլիտ» (վատ իմաստով) սերունդ են փորձում կերտել իշխանությունները։ Հ.Գ Եթե, ինչ-որ մեկը համարձակվի իմ գրառման տակ անվայել ատահայտություններ անել Եկեղեցու հանդեպ, ապա իսկույն կարգելափակվի իմ էջից։ Կան հարցեր, որտեղ ես ոչ մի հանդուրժողականություն չեմ ցուցաբերելու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր