3764 դիտում
22:27 04-07-2020
Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում մեկուսացման վայրերում, հոգեհանգստի ու թաղման արարողություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն` համագործակցելով իրավապահ այլ մարմինների, ինչպես և տեսչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները հսկողություն են իրականացնում փողոցներում, բակերում, կանգառներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, հասարակական տրանսպորտային միջոցներում և այլուր՝ արագ հակազդելով արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտման։
Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 հազար արձանագրություն։
Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21819 դիտում
10:10 07-05-2017
Հաց բերողի թաղման հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած. Հաց բերողի մայր
Այս բաժնից
1105 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
655 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը