2180 դիտում
11:41 06-07-2020
ԱԱՏՄ-ն անվտանգության նորմերի դիտարկում է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է աշխատել ուժեղացված գրաֆիկով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը․
«Բելառուսից ու այլ չարտերային չվերթերով ՀՀ բոլոր եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ։
Բոլորի տվյալներն անմիջապես մուտքագրվում են «Արմեդ» էլեկտրոնային համակարգ, ինչն էապես արագացնում է տեղեկությունների ամբողջական պատկերի ստացումն ու դրանք տվյալ անձանց բնակության վայրի պոլիկլինիկաներին տրամադրումը։
Երկիր մուտք գործողներին ԱԱՏՄ հսկիչ կետի աշխատակիցները նաեւ ծանուցում են 14 օրով ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին։ Բոլոր անձինք ծանոթանում են դրան ու ստորագրում այն․ առանց ստորագրելու նրանց մուտքը երկիր չի թույլատրվի։ Տրամադրվող ինքնամեկուսացման թերթիկի վրա նաեւ ներկայացված է, թե այս պահանջի խախտումն ինչ տուգանքներ է ենթադրում։
ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաեւ դիտարկում են «Զվարթնոց» օդանավակայանում պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3074 դիտում
18:47 29-07-2020
ԱԱՏՄ-ն դիտարկում է անվտանգության կանոնները բժշկական հիմնարկներում
1555 դիտում
13:03 07-09-2020
Համավարակի կանխման նորմերի խախտումները նվազել են մոտ 80 տոկոսով. ԱԱՏՄ
1854 դիտում
23:16 04-11-2021
ԱԱՏՄ-ն իրականացնելու է դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման մշտադիտարկումներ
Այս բաժնից
961 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
694 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան
655 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին