2043 դիտում
10:49 08-07-2020
Ինչպես վերականգնել դեգրադացված կերհանդակները, երբ ինքնավերականգնումը հնարավոր չէ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Համավարակի այս պայմաններում աշխարհը գյուղատնտեսության ոլորտին նորովի է նայում, քանզի պարենային ապահովվածության հարցը կարևոր է դառնում նաև զարգացած երկրների համար: Մեր գյուղատնտեսությանը նայելիս չենք կարող հայացք չգցել արոտավայրերին. դրանք են «պատասխանատու» մեր տնտեսության մի ամբողջական շղթայի համար: Իսկ մեր արոտավայրերի վիճակն այնքան էլ լավ չէ:
Մեր գյուղատնտեսական նշանակությամբ հողատեսքերի շուրջ 57 տոկոսը կազմում են բնական կերհանդակները (արոտավայրեր, խոտհարքեր): Արտադրական նպատակով բնական կերհանդակների զգալի հատվածներ վատթար վիճակում են, դրանց ընդհանուր արտադրողականությունն անհամեմատ ցածր է և հեռու է բավարար լինելուց: Սրան հավելած՝ դեգրադացիոն երևույթներն ու հողածածկի էռոզացումը, որ բնապահպանական համակարգերի կայուն և օրինաչափ զարգացման լուրջ վտանգներ են ձևավորել՝ ապահովելով նաև միտումներ հետագա հնարավոր անապատացման երևույթների ձևավորման և զարգացման համար:
Այս ամենը նշված է «Դեգրադացված բնական կերհանդակների (արոտավայրերի և խոտհարքների) բարելավման ուղեցույցում» (Գագիկ Թովմասյան), որ մշակվել, փորձարկվել և հրատարակվել է գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից աջակցվող բնապահպանական ծրագրերի շրջանակներում՝ ՀՀ համագործակցությամբ:
Մեզ հետաքրքրեց մի հարց. Իսկ ինչ անել, երբ բնական կերհանդակն այնքան է ձևախեղվել (դեգրադացվել), որ այլևս սեփական ուժերով չի կարող ինքնավերականգնվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1556 դիտում
10:45 24-02-2022
Դատական հայցերով փորձ է արվում վերականգնել զոհերի իրավունքները․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
973 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»