211652_close_icon
views-count1658 դիտում article-date 14:17 08-07-2020

Կարեն Սեդրակյանն ընտրվել է ՏՄՊՀՀ անդամ

ՀՀ ԱԺ նիստում անցկացված փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Սեդրակյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ: Կ. Սեդրակյանին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 6 պատգամավոր: «Քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 80 «կողմ» և 6 «դեմ»»,- ասաց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ կառավարությունը:

Նմանատիպ նյութեր