211652_close_icon
views-count2117 դիտում article-date 14:28 09-07-2020

Հուլիսի 10-ին Սևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 56-ից մինչև 200 հասցեների, Շիրազի փողոցի առանձնատների, Նաիրյան 1-ին նրբանցքի թիվ 8 և 10 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից օբյեկտների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր