1711 դիտում
17:37 09-07-2020
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են կենդանական աշխարհի հաշվառման հետ կապված խնդիրները
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանն այսօր հանդիպել է մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու օգոստոսին մեկնարկող 2020թ. որսաշրջանին վերաբերող հարցեր, որոնց համատեքստում կարևորվել է կենդանական աշխարհի հաշվառումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցում էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Բնության համաշխարհային Հիմնադրամի» (WWF), Կենսաբանության և հիդրոլոգիայի ինստիտուտի, բնապահպանական և որսորդական միությունների ներկայացուցիչներ։
Քննարկման օրակարգում էր Հայաստանի կենդանական աշխարհի հաշվառման գործում միասնական ջանքերի ներդրման հայեցակարգը, ըստ որի շահառու կառույցները հանրային մասնակցության սկզբունքով հնարավորություն կստանան մասնակցել տարիներ շարունակ չիրականացված կենդանական աշխարհի հաշվառմանը, ինչը թույլ կտա ապահովել ստացված տեղեկությունների ամբողջականությունը, հավաստիությունն ու բազմակողմանիությունը։
Հանդիպման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով վերհանեցին հաշվառմանը վերաբերող առաջնային խնդիրները, եզրագծեցին առաջնահերթություններն ու համատեղ աշխատանքի ուղղությունները։ Որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին կամավոր սկզբունքով մասնակցել հաշվառման գործընթացին։
Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին մի շարք առաջարկներ, որոնք ի թիվս քննարկված այլ հարցերի կուսումնասիրվեն Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից։
Նմանատիպ նյութեր
1535 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
916 դիտում
15:55 01-04-2023
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները
Այս բաժնից
616 դիտում
23:19 17-10-2024
Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր, հանդիպել արցախցիների հետ
661 դիտում
22:53 17-10-2024
Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն
1357 դիտում
22:41 17-10-2024
Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն