4815 դիտում
10:12 10-07-2020
Մի նախարարացո՞ւ էլ չունենք. Փաշինյանը չի կողմնորոշվո՞ւմ, թե «անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Արդեն երկու ամսից ավելի է` Շրջակա միջավայրի նախարարությունը նախարար չունի։ Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն անտեր թողել այս նախարարությունը։ Վերջերս խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի բացառիկ պարզաբանում արեց։ Պատգամավորի դիտարկմանը, թե ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, բայց համակարգողը՝ նախարարը, չկա, նա ասաց. «Ձեր նշած բոլոր հարցերի համար պատասխանատու է ՀՀ կառավարությունը. կարող եմ ասել, որ նախարարությունը գործում է բնականոն, կա նախարարի պարտականությունները կատարող»։
Այսինքն, եթե կառավարությունն է պատասխանատու, բոլոր նախարարներին էլ ազատեք, տեղակալները բնականոն աշխատանքը կապահովեն, կառավարությունն էլ բոլորի համար պատասխանատու կլինի։ Իրականում բավական հետաքրքիր հարց է ծագում` ինչու՞ Փաշինյանը չի կարողանում կողմնորոշվել բնապահպանության ոլորտի աշխատանքները համակարգողի հարցում, որի ենթակայության տակ են նաև հանքերը։
Այս նախարարության «գաղտնիքն» այն է, որ նրա համակարգման տիրույթում է ամենախնդրահարույց հարցերից մեկը՝ Ամուլսարի շահագործման խնդիրը։ Մեր աղբյուրը չբացառեց, որ այս ձգձգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կա՛մ Փաշինյանը իր որոշմանը համապատասխան կադր չի գտել, կա՛մ «անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել»:
Մանրմասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3832 դիտում
17:00 28-10-2015
Էմման Նվերին թույլ չի տվել տուն մտնել, բայց վերջինս կոտրել է պատշգամբի ապակին եւ հասել ուզածին
Այս բաժնից
973 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»