3476 դիտում
13:00 10-07-2020
Իտալիան արգելել է ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ժամանածների մուտքը երկիր
Կորոնավիրուսի հետ պայմանավորված՝ Իտալիայի իշխանությունները ժամանակավորապես արգելել են ԵՄ երկիր չհանդիսացող 13 պետություններից, այդ թվում՝ Հայստանից ժամանած անձանց մուտքը երկիր։
Համապատասխան հրամանագիրը հուլիսի 9-ին ստորագրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, հաղորդում է Tass գործակալությունը։
«Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, տրանսպորտի և արտաքին գործերի նախարարությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ, հրամայել է արգելել մուտքը (անգամ տարանցիկ նպատակով) այն մարդկանց համար, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում եղել են Հայաստանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բրազիլիայում, Բոսնիա և Հերցոգովինայում, Չիլիում, Քուվեյթում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Օմանում, Պանամայում, Պերուում և Դոմինիկյան Հանրապետությունում: Իտալիայի իշխանությունների որոշումը պայմանավորված է սանիտարական անվտանգության անհրաժեշտ մակարդակը պահելու նպատակով»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Դադարեցվել է նաև ուղղակի և անուղղակի ավիահաղորդակցությունը նշված երկրների հետ, որոնցից ոչ մեկը ներառված չէ ԵՄ-ի՝ այսպես կոչված «կանաչ ցուցակում»:
Նմանատիպ նյութեր
3496 դիտում
12:23 16-10-2021
Հայաստանից 9 ամսում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 74.506-ով ավելի է ժամանածների թվից
1745 դիտում
19:18 16-07-2020
Իտալիան արգելել է Սերբիայից, Կոսովոյից և Մոնտենեգրոյից ժամանողների մուտքը
4898 դիտում
19:16 22-03-2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլ-2017»-ի ռուս մասնակցի մուտքը երկիր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»