1984 դիտում
18:21 10-07-2020
ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած տնտեսվարողների գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Հանրապետությունում այսօր պարետի որոշմամբ կասեցվել է երկու տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից 72 ժամով կրկնակի կասեցվել է Երևանի Ազատության պողոտայի վրա գտնվող Նոր Զովք խանութը: Վերջիններս չեն պահպանել պարետի 24 ժամով կասեցման որոշումը և շարունակել էին աշխատել:
48 ժամով կրկնակի կասեցվել է նաև Շենգավիթ վարչական շրջանում գործող հրուշակեղենի արտադրամասը, որտեղ ՍԱՏՄ տեսուչները արձանագրել էին մի շարք խախտումներ՝ դիմակի բացակայություն, գրանցամատյանների, աղբամանների բացակայություն,ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ :
ՍԱՏՄ տեսուչները հանրապետությունում շարունակում են ուժեղացված ստուգայցերն ու մշտադիտարկումները:
Նմանատիպ նյութեր
15364 դիտում
19:41 29-03-2020
Պարետի որոշմամբ վեց ժամով կասեցվել է շուրջ մեկ տասնյակ տնտեսվարողների գործունեությունը. արձանագրվել են խախտումներ
Այս բաժնից
1147 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1186 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
910 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան