2640 դիտում
22:45 10-07-2020
ԱՄՀ-ն կառավարություններին կոչ է անում ներդրումներ կատարել ընկերություններում, այլ ոչ թե ավելացնել պարտքային բեռը
Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատը կառավարություններին կոչ է արել փոխել ընկերություններին սատարելու ձևը, որոնք դժվարությունների են բախվել կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում՝ կենտրոնանալով բաժնետոմսային կապիտալում ներդրումների վրա, այլ ոչ թե՝ վարկերի, փոխանցում է [url=https://www.reuters.com/article/us-imf-world-bank/imf-urges-equity-like-government-support-for-virus-hit-firms-idUSKBN24B098]Reuters[/url]-ը:
Ըստ նրա, հաշվի առնելով ցնցումների ծավալը, ավելի ու ավելի շատ ընկերություններ կարող են անվճարունակ դառնալ, քանի որ դեռ երկար ամիսներ նրանց մոտ եկամուտների անկում է գրանցվելու:
Նա նշել է, որ պետական աջակցությունը վարկերի տեսքով այդպիսի ընկերությունները կծանրաբեռնի պարտքերով, որոնք էլ ավելի կբարդացնեն ելքը ճգնաժամից: «Քանի որ ընկերությունների անվճարունակության ավելի լուրջ խնդիր է առաջանում, կառավարության աջակցությունը պետք է ավելի շատ բաժնետոմսերում ներդրման նման լինի, այլ ոչ թե՝ պարտքերի ավելացման։ Հակառակ դեպքում մենք մեծ թվով ընկերություններ կունենանք, որոնք ճգնաժամից դուրս կգան հսկայական պարտքային պարտավորություններով»,- ասել է Գոպինատը:
Գոպինատը նշել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը «ծայրաստիճան անհավասար և ծայրաստիճան անորոշ» կլինի՝ երկրներին կոչ անելով շարունակել ագրեսիվ հարկաբյուջետային և դրամական խթանման միջոցներ ձեռնարկել՝ իրենց տնտեսություններին աջակցելու համար:
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
10:11 22-10-2019
Բյուջեի բեռը չի պակասի․ 2020-ին նախատեսվում է ավելացնել ևս 534 հաստիք․ «168 ժամ»
3060 դիտում
12:39 06-10-2016
Այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին. ՀՀ նախագահ
10438 դիտում
11:46 10-06-2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
556 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
757 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր
874 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից