211652_close_icon
views-count4169 դիտում article-date 13:40 11-07-2020

Հայաստանի նախագահն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին՝ քանիցս շեշտել է հատկապես ժողովրդագրական խնդիրը, նշելով, որ այն որպես կարևոր գործոն հիմք է հանդիսանում անվտանգության, քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։ Նախագահի խոսքով՝ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։ Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կրկին կարևորել է ժողովրդագրական խնդիրը՝ ասելով, որ Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ նաև մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն։ Որպես գործնական քայլ՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը։

Նմանատիպ նյութեր