6817 դիտում
19:37 11-07-2020
200 միլիոն դրամի ներդրում` Ախթալա խոշորացված համայնքում. ՀՏԶՀ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր ՏԿԵ նախարարության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, ՀՏԶՀ-ի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի համակարգող Գոռ Դարբինյանի ուղեկցությամբ այցելեց Ախթալա համայնք, որտեղ իրականացվել են խոշոր ներդրումներ:
Այցի նպատակն էր` տեղում ծանոթանալ «Ախթալա խոշորացված համայնքի կոմունալ սպասարկման ոլորտի տեխնիկական վերազինում, գյուղատնտեսության աջակցություն և տրանսպորտային համակարգի ձևավորում» ծրագրի արդյունքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 200 միլիոն դրամ:
Վերը նշված ծրագրի երկրորդ բաղադրիչով` Ախթալա խոշորացված համայնքն արդեն իսկ ստացել է 101 միլիոն դրամի գույք, այդ թվում՝ 150 աղբաման, հացահատիկային կոմբայն, միկրոավտոբուս և մեկ ինքնաթափ մեքենա, ևս մեկ աղբատար մեքենա կստանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Ընթացիկ տարում համայնքը կստանա նաև բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, շարքացան, սրսկիչ, խոտհավաք և խոտհնձիչ:
ՀՏԶՀ Գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղում հանդիպեց համայնքի ղեկավարի և բնակիչների հետ. նա նախ շնորհավորեց համայնքի ներկայացուցիչներին` համայնքի կարողությունների զարգացման առումով և հույս հայտնեց, որ խոշորացված համայնքում հետայսու ավելի կհեշտանան գյուղատնտեսական աշխատանքներն, և կբարելավվի համայնքային ծառայությունների որակը: Բացի այդ` համայնքը սեփական պահանջարկը բավարարելուց զատ` հնարավորություն կունենա էականորեն ավելացնել սեփական եկամուտները:
Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը և համայնքի բնակիչները շնորհակալություն հայտնեցին հյուրերին` ծրագրի հաջող իրականացման համար` նշելով, որ համայնքում ընթացող գյուղատնտեսական աշխատանքները, շնորհիվ այս ծրագրի, կիրականացվեն առավել արդյունավետ:
Ներդրումները կատարվել են ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի երկրորդ բաղադրիչի՝ «Միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցություն» ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր ղեկավարումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3512 դիտում
20:34 12-08-2020
Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2296 դիտում
15:54 10-09-2020
Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում 181,7 մլն դրամի ներդրում է կատարվել․ ՀՏԶՀ
2856 դիտում
18:22 18-01-2021
Ալավերդիում ներդրվել է 77 միլիոն 450 հազար դրամ, սպասվում է ևս 54 միլիոնի ներդրում. ՀՏԶՀ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված