2584 դիտում
11:19 12-07-2020
Հակակառավարական ցույցեր Բելգրադում և Սոֆիայում
Հինգերորդ օրն են շարունկավում հակակառավարական բողոքի ցույցերը Բելգրադում։ Երեկ այն համեմատաբար հանգիստ էր և ավարտվեց առանց միջադեպերի: Այս անգամ ցույցը այնքան զանգվածային չէր, որքան նախորդ օրերին: Հաղորդում է [url=https://ru.euronews.com/2020/07/12/balkan-protests]euronews[/url]-ը։
Սերբիայի խորհրդարանում հավաքված ցուցարարներից ոմանք արտահայտեցին իրենց անհամաձայնությունը սանիտարական սահմանափակումների վերաբերյալ, ինչ-որ մեկը դեմ էր բնակչության զանգվածային պատվաստումներին, ինչը վերջերս հայտարարեց երկրի նախագահ Ալեքսանդր Վույշիչը:
Հիշեցնենք, որ ուրբաթ լույս շաբաթ գիշերը անկարգությունների և բախումների հետևանքով, ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց և ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազով և մահակներով:
Անհանգստությունները տարածվել են նաև Բուլղարիայում: Շաբաթ օրը Նախագահ Ռումեն Ռադևը պահանջել է կառավարության և երկրի գլխավոր դատախազի հրաժարականը: Սոֆիայում և այլ քաղաքներում խաղաղ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Լուրջ միջադեպեր չեն գրանցվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1820 դիտում
15:52 25-03-2015
Ուկրաինայում հակակառավարական ցույցեր են
4672 դիտում
13:59 26-03-2017
Ռուսաստանի 63 քաղաքներում հակակառավարական ցույցեր են անցկացվում
9650 դիտում
23:57 03-07-2017
Հուլիսի 4-ին սպասվում են հակակառավարական ցույցեր Վաշինգտոնում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են